Հանրապետությունում հուլիսի 8-ի դրությամբ կատարվել է 103317 պատվաստում

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցուցանիշները` ըստ մարզերի (% ըստ բնակչության թվի, հուլիսի 8-ի դրությամբ).

Հայաստանում COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, 2021 թվականի հուլիսի 9-ից` միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

Հուլիսի 8-ի դրությամբ` հանրապետությունում կատարվել է 103317 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 74479, որից` 33850 «ԱստրաԶենեկա», 17657՝ «Կորոնավակ», 22972՝ «Սպուտնիկ-Վի», երկրորդ դեղաչափ` 28838, որից՝ 6025 «ԱստրաԶենեկա», 5218՝ «Կորոնավակ», 17595՝ «Սպուտնիկ-Վի»:

Աղբյուրը՝ 1lurer.am։

ԼՐԱՀՈՍ