Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները Օլիմպիական խաղերում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրները կլինեն Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և Եվրոպայի կրկնակի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Օլիմպիական մարզադաշտում:

Հայտնի է նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ժամանակ մարզիկների ավանդական շքերթից:

Կազմկոմիտեն և ՄՕԿ-ը ամեն բան անում են մարզիկների առողջության անվտանգության համար:

Աղբյուրը՝ vnews.am։

ԼՐԱՀՈՍ