Հայտնի է՝ որ ճանաչված ֆուտբոլիստ է ձերբակալվել անչափահասի նկատմամբ հանցագործության համար

«Էվերթոնն» այսօր հայտարարել է, որ հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը հեռացվել է թիմից մինչև նրա նկատմամբ հետաքննության ավարտը:

Իսլանդական Mbl.is-ին հայտնի է դարձել, որ այդ ֆուտբոլիստը Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնն է:

31-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 16-ին ձերբակալվել է Մանչեսթերի ոստիկանության կողմից, սակայն հետո գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա մեղադրվում է անչափահասի նկատմամբ հանցագործության մեջ:

Ավելի վաղ Սիգուրդոսնի տանը խուզարկություն է կատարվել, իսկ կիսապաշտպանը հարցաքննվել է:

Աղբյուրը՝ vnews.am։

ԼՐԱՀՈՍ