Ուիլ Սմիթն ապտակել է «Օսկարի» հաղորդավարին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, ով «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար, մրցանակաբաշխության 94-րդ արարողության ժամանակ ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ կնոջ հասցեին հնչեցրած հումորի պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քրիս Ռոքը կատակել է Ջեյդա-Փիքեթ Սմիթի սանրվածքի հետ կապված։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ համբերում քեզ տեսնել «Զինվոր Ջեյն-2» ֆիլմում»,-ասել է հաղորդավարը՝ համեմատելով դերասանուհուն «Զինվոր Ջեյնը» ֆիլմում Դեմի Մուրի կերպարի հետ, որտեղ նրա գլուխը սափրված է։

Ավելի վաղ Փիքեթ Սմիթը հայտնել էր մազաթափության խնդրի մասին և միջոցառմանը ներկայացել սափրված գլխով։

Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել ու ապտակել հաղորդավարին։

ԼՐԱՀՈՍ