Ի՞նչ նպատակով են Արթուր եղբայրները Հայաստան եկել և ո՞ւմ են սատարում

Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ հայտնի Արթուր եղբայրներից։ Պարզվում է նրանք Հայաստանում են ու կանգնած են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդավարական համախմբում կուսակցության կողքին։ Սա պարզ է դառնում լուսանկարներից, որտեղ Արթուր եղբայրները (Արթուր Մարգարյան, Արթուր Սարգսյան) քարոզարշավի ժամանակ կանգնած մտերմիկ զրուցում են կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ, ընդ որում ՝ առաջին անգամ չէ, որ նրանք ներկա են Ժողովրդավարական համախմբում կուսակցության քարոզարշավին։

Թե ովքեր են Արթուր եղբայրները՝ շատերը կհիշեն նրանց դեռ 2000-ականներից, երբ միջազգային մամուլը ողողված էր Քենիայում նրանց իրականացրած հեղաշրջման մասին լուրերով Արթուր եղբայրները Քենիա էին գնացել, ոստիկանությունում բարձր պաշտոնի նշանակվել ու ստացել հատուկ VIP թույլտվություն միջազգային Ջոմո Կենիատի օդանավակայանի հատուկ տարածքներ մուտք գործելու համար։ Արթուր եղբայրները կանգնած եղել Քենիայում իրականացած քաղաքական անհնազանդությունների, հայտնի «Standard Group» տպարանի վրա իրականացված օպերացիայի հիմքում։

Հիշեցնենք, որ Ժողովրդավարական համախմբուն կուսակցությունը ընտրություններին մասնակցում է բացառպես քաղաքական օրակարգով և կոչ է անում պայքարի։ Կուսակցությաան ղեկավար Սուրեն Պետրոսյանն էլ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասում էր, որ անգամ 10 տոկոս քվե ստանալու դեպքում կարճ ժամանակահատվածում ոչ միայն իշխանափոխությոուն, այլև խորքային փոփոխություններ են սպասվում։

Մինչ շատերը կասկածի տակ են դնում ընդամենը երկու տարի առաջ ձևավորված կուսակցության հնարավորություններն ու օրակարգի արդյունավետությունը, մյուսները խորհուրդ են տալիս փնտրել հետևյալ հարցի պատասխանը՝ ի՞նչ նպատակով են Արթուր եղբայրները Հայաստան եկել և ի՞նչ արդյունքների կհանգեցնի նրանց աջակցությունը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը։

Նյութի աղբյուր՝ irakanum.am

ԼՐԱՀՈՍ