Քիմ Քարդաշյանը դաշնակահարի է վարձել, որ իր երեխաներն ամեն առավոտ արթնանան կենդանի երաժշտության հնչյուններից (տեսանյութ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում թխամորթ դաշնակահար Ֆիլիպ Կորնիշի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել, որը նվագում է Քիմի տան հյուրասենյակում:

Քարդաշյանը երաժիշտին վարձել է, որպեսզի նա ամբողջ դեկտեմբերրի ընթացքում ամեն առավոտ կենդանի նվագով արթնացնի իր երեխաներին։ Արտիստը սուրբծննդյան մեղեդիներ կկատարի՝ հեռուստաաստղի տանը տոնական մթնոլորտ ստեղծելու համար:

«Դեկտեմբերին Ֆիլպն ամեն առավոտ գալիս է դաշնամուրով սուրբծննդյան երաժշտություն նվագելու՝ երեխաներին արթնացնելու համար»,- իր բոլոգում պատմել է Քիմը:

Նյութի աղբյուր՝ armtimes.am

ԼՐԱՀՈՍ