«Չելսիի» գլխավոր մարզիչը կարող է հեռացվել պաշտոնից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջիկայում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է TeamTalk-ը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը շատ դժգոհ է թիմի արդյունքներից այս մրցաշրջանում։ ԱՊԼ-ի նախորդ տուրում «Չելսին» 2-4 հաշվով տնային պարտություն էր կրել «Վուլվերհեմփթոնից» և այժմ 11-րդ տեղում է։ Այդ պարտությունը շատ է զայրացրել ակումբի ղեկավարությանը։

Արգենտինացի մասնագետը 2023թ․ մայիսից է գլխավորում լոնդոնյան ակումբը։

ԼՐԱՀՈՍ