Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ

Մայիսի 28-ին, ժամը 12:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԼՐԱՀՈՍ