Մարալ Արտինը տեղափոխվում է իսպանական ակումբ

Հայաաստանի կանանց հավաքականի առաջատար Մարալ Արտինը կարիերան կշարունակի իսպանական «Կաստելոն» ակումբում՝ հաղորդում է Fundacioalbinegra.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ընտրանու խաղացողը իններորդ նորեկն է իսպանական ակումբի այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Մարալ Արտինը տեղափոխվում է «Կաստելոն», որը խաղում է Իսպանիայի կանանց երկրորդ դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ Արտինը գերմանական արմատներ ունի ու խաղացել է Գերմանիայի երիտասարդական հավաքականներում։

Աղբյուրը՝ vnews.am։

ԼՐԱՀՈՍ