Փորձագետները բացատրել են՝ ինչպես է շոկոլանդն ազատում սթրեսից

Բնական շոկոլադն իսկապես օգնում է բարձրացնել տրամադրությունն ու ազատվել սթրեսից: Ընդ որում՝ ճարպաթթուների շնորհիվ այն օրգանիզմի վրա ազդում է մոլեկուլային մակարդակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է հոգեբան Օլգա Տվարդովսկայան:

Մասնագետի խոսքով՝ շոկոլադի միջոցով սթրեսից ազատվելու սովորությունը պատնեշի կամ խրախուսանքի ազդեցություն է ունենում:

«Շոկոլադը քաղցրավենիք է, հաճույք է, էնդորֆիններ են, վիրուսային ընկալիչների գործարկում է: Ոմանց մոտ նկատվում է լիարժեք կախվածություն շոկոլադից կամ առհասարակ քաղցրից: Սովորաբար դա խոսում է ջերմության ու ուշադրության պակասի մասին», – նշել է մասնագետը՝ շեշտելով, որ դա կարող է լինել նաև սեփական անձի նկատմամբ ուշադրության պակասը:

«Սլացիկ Ռուսաստան» համառուսական հասարակական շարժման նախագահ Օլգա Վանատովան իր հերթին հավելել է, որ նյարդային լարվածությունից հետո քաղցրավենիք ուտելու պահանջը կարող է հուշել հոգեբանական որոշակի մեխանիզմների աշխատանքի մասին, սակայն առավել հաճախ դա բնութագրում է կամ սթրեսի ռեակցիայի երկրորդ փուլը, կամ էնդորֆինների արտադրության խթանումը, կամ փոքր տարիքում ձևավորված պայմանական ռեֆլեքսը, քանի որ ծնողները հաճախ են հանգստացնում երեխային քաղցրավենիքի միջոցով:

«Մարդու արձագանքը սթրեսին երկու փուլ է անցնում: Առաջինը լարվածությունն է, որի ընթացքում մարդը մոբիլիզացնում է պաշարները, իսկ երկրորդը դրանք լրացնելու անհրաժեշտությունն է: Սա, մասնավորապես, տեղի է ունենում գլյուկոզայի հաշվին: Սա է պատճառը, որ սթրեսի դեպքում մենք քաղցրավենիք ուտելու ցանկություն ենք ունենում», – բացատրել է Վանատովան՝ շեշտելով, որ հենց բնական շոկոլադն է օգնում առավելագույնս կարճ ժամանակահատվածում բարձրացնել անգամ ամենացածր տրամադրությունը:

Աղբյուրը՝ tert.am։

ԼՐԱՀՈՍ