Թարմացում. 16.07.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք, առողջացել 106 քաղաքացի
11:11 16-07-2021
Հուլիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128-ը` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 2 մահվան դեպք:
Աղբյուրը՝ 1lurer.am։