Սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով ու օրգանիզմի կենսագործունության համար անհրաժեշտ սննդարար նյութերով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ։ Մասնագետները հաճախ են շեշտում, որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք դատարկ ստամոքսին օգտագործելը հակացուցված է, մինչդեռ մարդիկ հաճախ են դրանք օգտագործում նախաճաշին, ինչը կարող է առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի զգոն լինել ու ճիշտ մթերքով նախաճաշել, ուստի հարկավոր է անպայման իմանալ՝ սննդամթերքի որ տեսակները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին:

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք դատարկ ստամոքսին օգտագործելը կարող է վտանգավոր լինել: Առաջին հերթին այս ցանկում ներառվել են ցիտրուսային մրգերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ թթուներ և կարող են դառնալ ոչ միայն ստամոքսի այրոցի, այլև ալերգիկ ռեակցիայի պատճառ:

Բացի այդ, դատարկ ստամոքսին կարող է վտանգավոր լինել նաև սուրճի գործածությունը, մինչդեռ շատերն իրենց օրն սկսում են հենց մի բաժակ սուրճով: Դատարկ ստամոքսին ըմպած սուրճը կարող է ախտահարել ստմոքսի լորձաթաղանթը, ուստի այս սովորությունից հարկավոր է հրաժարվել: Եթե առավոտն առանց սուրճի հնարավոր չէ պատկերացնել, ապա խորհուրդ է տրվում դրանց կաթ կամ սերուցք ավելացնել վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար:

Նյութի աղբյուրը՝ tert.am:

ԼՐԱՀՈՍ